Թիթեղյա ապակու արտադրական մշակման ժամանակ զգալի տեղ է զբաղեցնում ապակու կտրումը: Այդ ժամանակ, որպես կանոն կտրտվում են նախապատրաստվածքները` հետագայում հաստոցներով մշակելու համար: Մեր արտադրության ընթացքում, ապակու ձևավորումը իրականացվում է ժամանակակից ներմուծված տեխնիկայի միջոցով: Բարձր արտադրականությամբ հաստոցը սարքավորված է հատուկ համակարգչային ծրագրով և ապակու կտրումը իրանացնում է ինչպես ուղիղ, այնպես էլ ցանկացած բարդության կոր գծով:
Հաստոցի ծրագրային ապահովման մեջ առկա է երկրաչափական տիպայինֆիգուրների լայն տեսականի, որի միջոցով կարելի է նախատեսել պահանջվող չափերով յուրաքնչյուր բարդության ֆիգուրի կտրում: Հաստոցի կտրող գլխիկը սարքավորված է օպտիկական դիտոցով, ինչը ապահովում է գործիքի դիրքավորման ճշտությունը մինչև 0,1 մմ:
Հաստոցը կտրում է 3 մմ միչև 19մմ թիթեղյա ապակի: Հաստոցի բարձր արտադրականությունը թույլ է տալիս մեկ հերթափոխի ընթացքում կտրել մինչև 250 ք. մ. թիթեղյա ապակի: |



* Նկարի վրա սեղմեք մեծ տարբերակը դիտելու համար: |