Կոփված ապակին դա ապահովություն և հուսալիություն է:
Ժամանակակից ճարտարապետը, նախագծողը, շինարարը չի կարող պատկերացնել իր ստեղծագործական գործունեությունը առանց ապակե կառուցվածքների: Մխամեղմված ապակին իր կիրառումն է գտնում այն դեպքերում, երբ սովորական ապակին չի կարող համապատասխանել անվտանգության և դիմացկունության պահանջներին: Հիմնական ոլորտները, որտեղ օգտագործվում են մխամեղմված ապակիներով պատուհանները, դա շինարարկան, ավտոմեքենաշինության, մեքենաշինության, կահույքի արտադրությունն է:
Այսօր, աշխարհի շատ երկրներում,շինությունների, ինչպես նաև պատշգամբների և լոջաների վերջին հարկի ապակեպատումը թույլատրվում է միայն ապակու անվտանգ շահագործման ժամանակ, որպեսզի դրանց ջարդվելու ժամանակ` խուսափել ապակու մեծ կտորներից մարդկանց հասցրած վնասվածքներից:
Առանց շրջանակների դռները, միջնապատերը, բարձրահարկերի ապակեպատումը, ցնցուղե խցիկները, էսկալատորների և սանդուղքների պարսպապատումը պետք է համապատասխանի չափանիշներին և իրականացվի մխամեղմված պատուհաններով: Լուսաթափանց միջնապատերն ու դռները նույպես իրականացվում են ջերմային մշակման ենթարկված ապակիներով:
* Նկարի վրա սեղմեք մեծ տարբերակը դիտելու համար:




 |
Մխամեղմված ապակին, դա հատուկ ջերմային մշակման ենթարկված հասարակ թիթեղյա ապակի է: Ապակի, որը թրծած է մինչև 650-700 աստիճանի տակ` օդի հոսքի կտրուկ սառեցմամբ մինչև բնակարանային ջերմաստիճանը: Կտրուկ սառեցման արդյունքում ապակու մեջ ձևավորվում է որոշակի լարում, որը բարձրացնում է մեխանիկական կայունությունը և ապահովում հատուկ /անվտանգ/ հատկություն` ջարդվելու դեմ: Îá÷í³Í ապակին զգալիորեն դառնում է հարվածակայուն, կորակայուն և ջերմակայուն` ջերմաստիճանի տատանումների նկատմամաբ: Îá÷í³Í ապակին դիմանում է մինչև 180 աստիճան ջերմաստիճանային տատանումներին, մինչդեռ սովորական ապակին դիմանում է մինչև 40 աստիճան: Ջարդվելուց, Ïá÷í³Í ապակին փշրվում է անվնաս փոքր մասերով և բութ եզրամասերով: Հարկ է նշել, որ ապակին մխամեղմելուց հետո, հնարավոր չէ այն ենթարկել մեխանիկական մշակման, հնարավոր չէ կիրառել որպես պատուհանաբացվածք կամ լրացուցիչ ֆուրնիտուրի կտրվածք կամ ամրակաման անցք:
Ջերմամշակման հոսքագիծը. մոնտաժի և գործարկման-կարգաբերման աշխատանքները, որոնք ավարտվել են 2008թ.-ի հունվարին, հնարավորություն են տալիս իրականացնել առավելագուն չափի 3600х2400մմ հաստության, 3մմ - 19մմ հարթ, թիթեղյա ապակու Ïá÷áõÙ և Ïá÷ել ապակին ցածրէմիսսիոն ծածկույթով / K - ապակի/. Հոսքագիծը սարքավորված է համակարգչային կառավարմամբ ապակու շիկացման կոնվեկցիոն վառարան, որի շնորհիվ մեզ հաջողվում է արտադրել բարձրորակ Ïá÷í³Í ապակիներ: Ցիկլային գործունեության բարձրարտադրության հոսքագիծը հագեցած է շամանակակից կառավարման սարքավորումներով, որը թույլ է տալիս արտադրել մինչև 200ք.մ. մխամեղմված ապակի, մեկ հերթափոխի ընթացքւմ:
Կոփված Ապակու Կիրառման Ոլորտները
- Ֆասադային շինությունների կառուցվածքային ապակեպատում
- Ապակեկապոցների արտադրում
- Պատշգամբների, ձմեռային պարտեզների և ջերմոցների ապակեպատում
- Ապակե առաստաղների կառուցվածքներ
- Գրասենյակների միջնապատեր
- Ապակե դռներ
- Սաունաների դռներ, բուխարիների և վառարանների պահպանիչ էկրաններ
- Էսկալատորների կողային կրող հարթություններ և ապակե պարսպապատումներ
- Ավտոմեքենաների, տրոլեյբուսների, ավտոբուսների, մետրոյի և էլեկտարգնացքների վագոնների ապակեպատում
- Առևտրային սարքավորումների սառցարանների խցիկների դռներ և դիմապատեր
- Սառնարանների ապակե դարակներ
- Կորպուսային և ապակե կահույքի ապակե դետալներ
|
|