Ալյումինե Կոմպոզիտ Պանելներ (ALYBOND)


Կատարված աշխատանքների ցուցանմուշներ

Ալյումինե Կոմպոզիտ Պանելներ (ALYBOND) Ալյումինե Կոմպոզիտ Պանելներ (ALYBOND) Ալյումինե Կոմպոզիտ Պանելներ (ALYBOND)


Ալյումինե Կոմպոզիտ Պանելների Տեխնիկական առանձնահատկությունները:

Կոմպոզիտ Պանելները բաղկացած են տարբեր հաստության չհրկիզվող պլաստիկե կամ հանքանյութային միջնաշերտով պատված ալյումինե երկու շերտերից: Այն արտադրվում է երկարաձիգ ժապավենի տեսքով, որը թույլ է տալիս կտրել պանելները անհրաժեշտ չափով: Կոմպոզիտ նյութը օժտված է կարծրությամբ, հարվածների, տեխնիկական վնասվածքների, ճնշումների հանդեպ դիմադրողականությամբ և միևնույն ժամանակ գերէլաստիկ է և հեշտ ծռվող:Եղանակային պայմանների և արդյունաբերական աղտոտումների հանդեպ գեր դիմադրողականությամբ եզակի բարձրորակ ծածկեր ստեղծելու համար, կարելի է հասնել PVDF հիմքով պոլիմերային ծածկերի կիրառման միջոցով, որոնք այնուհետև ենթարկվել են ջերմային մշակման, որը կանխարգելում է նյութի քայքայումը, թթվածնային միջավայրը և հղկանյութային մաշվածքը:

Ալյումինե Կոմպոզիտ Պանելներ (ALYBOND)

 

Կոմպոզիտ Նյութի Լաքաներկային Ծածկույթ (ներկում)

Ալյումինե Կոմպոզիտ Պանելներ (ALYBOND)PE և PVDF լաքաներկային ծածկույթ /ֆլուրոկարբոնային կամ ֆտորաածխածնային խեժ/: Կոմպոզիտ պանելների երեսի կողմի ներկման համար, որպես կանոն օգտագործվում են պոլիէֆիրային լակի բաղադրությամբ բարձրմոլեկուրային պոլիմեր լաքաներկային /պոլիվինիլդենֆտորիդ/, այսպես կոչվող PE և PVDF ծածկույթներ: Զանազան բազմաշերտ գերդիմացկուն սինթետիկ ներկերի բաղադրությամբ լաքաներկային ծածկույթներ, ինչպիսիք են լյումիլքոնի հիմքով ֆլուրոկարբոնային կամ ֆտորաածխածնային խեժերը կարող են ծառայել որպես  PE և PVDF ծածկույթներ: ֆտորաածխածնային PVDF ծածկույթը բարձրացնում է նյութի դիմացկունությունը` մաշվածության, ինչպես նաև ցանկացած տեսակի մթնոլորտային տեղումների դեմ, որպեա կանոն օգտագործվում է այնպիսի նյութերի ներկման համար, ինչպիսիք են. կոմպոզիտ պանելներ, ալյումին և գալվանային խեժ:

PVDF ծածկույթների բարձր որակը Ձեզ վստահություն կներշնչի այն մասին, որ շատ տարիներ անց ձեր ֆասադը չի այրվի արևի տակ, չի փոխի իր գույնը մթնոլորտային փոշու ազդեցությունից, ծծումբի և աղե կախույթահեղուկների միացությունից: Նյութը հեշտությամբ կմաքրվի փոշու նստվածքներից և  հասարակ ջրից առաջացած ամուր փառերից:

NANO-PVDF Ծածկույթով Ալյումինե Կոմպոզիտ Պանելներ

NANO-PVDF Ծածկույթով Ալյումինե Կոմպոզիտ ՊանելներNANO-PVDF ծածկույթով ալյումինե կոմպոզիտ պանելները օժտված են իքնամաքրման հատկությամբ: NANO-PVDF ծածկույթով ալյումինե կոմպոզիտ պանելներն ունեն PVDF ծածկույթի բոլոր առավելությունները, բայց այդ ամենից վեր, այն նաև ծածկված է լավագույն NANO-տեխնիկական լաքաներկով:Նրանք օժտված են այնպիսի հատկություններով, ինչպիսիք են ինքնամաքրում, աղտոտվածության և թթվայնա-ալկալիականության ազդեցությունների դեմ դիմացկունություն և այլն:

Նման պանելներն ինքնամաքրվում են, որը չափազանց հարմար է շինությունների և ցանկացած այլ օբյեկտների օդափոխվող ֆասադների համար:

NANO-Ծածկույթով Ալյումինե
Կոմպոզիտ Պանելների Առավելությունները.

  • Ինքնամաքրման հատկություն
  • թթվայնա-ալկալիականության ազդեցությունների դեմ դիմացկունություն
  • Յուղակայունություն
  • Կլիմայական ազդեցությունների դեմ դիմացկունություն

 

Լամինատե Ծածկույթներ- փայտե և քարե ֆակտուրաների նմանակմամբ

Լամինատե Ծածկույթներ- փայտե և քարե ֆակտուրաների նմանակմամբ Կոմպոզիտ պանելների հարդարման երրորդ հանրահայտ տեսակը լամինատե ծածկույթն է` փայտի, փայլեցված հարդարման քարերի. գրանիտ և մարամար միանգամայն հստակ նմանակումներով: Լամինատե Ծածկույթներ- փայտե և քարե ֆակտուրաների նմանակմամբ

Ստանդարդ կոմպլեկտը պարունակում է գրեթե ամեն ճաշակ բավարարող` փայտե ու քարե մոտ երեք տասնյակ երանգներ և ֆակտուրաներ:

Օքսիդային Թաղանթներ - էլեկտրոքիմիական
Անոդավորման Մեթոդ (հայելանման մետալիկ)

էլեկտրոքիմիական անոդավորման մեթոդով ստացված օքսիդային թաղանթները նույնպես հուսալի կերպով պաշտպանում են ալյումինը, միևնույն ժամանակ ապահովելով շերտի մակերեսի բարձր որակ, որը համարվում է երկրորդ հանրահայտ տեսակը: «Մետալիկ» տեսակի անոդային շերտերի տարբեր տեսակները վայելում են մեծ պահաջարկ. փայլատային արածաթագույն, բռոնզ, լատուն, նիֆրիտ և փիրուզա-կանաչ երանգներ: Նույնիսկ գոյություն ունեն ալյումինե վակումային փոշեպատումով կամ նիտրիդատիտանով արտաքին պանելների տարբերակներ, որոնք ստեղծում են արծաթե կամ ոսկե փայլուն ծածկույթներ /ճիշտ հայելու նման/, սակայն նման հարդարումներն անշուշտ նախատեսված են ինտերիերի համար և այն էլ` եզակի դեպքերում: Ի դեպ, արժանի է հիշատակել, որ դիմացկունությունը բարձրացնող օքսիդային թաղանթներն ու փոշեպատումը, վերևից ունեն թափանցիկ կանխարգելիչ ծածկույթներ: Դրանք գերազանց կերպով պաշտպանում են մետաղը  քերծվածքներից և փողոցի վնասակար ազդեցություններից:

English Version Russian Version


Մեր գործընկերները և առաքիչները

Մեր պարգևները

Ինչպես կապվել մեզ հետ


Գրեք մեզ
(նորույթ)


 


Եվրոստանի մյուս կայքէջերը

Թերմոապակի
Termoapaki

Եվրոստան Տուրիզմ
Eurostan Tourism

Լույս.Քոմ
LuysCom