Ճակատներ (Ֆասադներ)


Կատարված աշխատանքների ցուցանմուշներ

Ճակատներ (Ֆասադներ) Ճակատներ (Ֆասադներ) Ճակատներ (Ֆասադներ)
Ճակատներ (Ֆասադներ) Ճակատներ (Ֆասադներ) Ճակատներ (Ֆասադներ)

 

Facades, Alumil M1 Solar Standard ճակատային համակարգեր

Фасады, фасадная система Alumil M1 Solar Standard

55 մմ տեսանելի հատվածով, դասական սյունա-ձողակայմային ճակատային համակարգ:

Համակարգի առանձնահատկությունները:

  • M1 - համակարգը, պարզ դիզայնի, հեշտ տեղադրման և հուսալի կառուցվածքի համադրություն է:
  • Ունի անհրաժեշտ խցվածքի` կատարյալ ջրահեռացման համակարգ
  • Պրոֆիլների լայն տեսականի` նախատեսված տարբեր չափերի կառուցվածքների ստեղծման համար
  • Ներկառուցված պատուհանները կարող են ունենալ 6մմ-ից մինչև 32մմ լիցք
  • Համակարգն ունի հատուկ 90, 135 /մմ/ձողեր, ինչպես նաև 60:170 շրջադարձի անկյան տակ կառավարվող ձողեր:
Ճակատներ (Ֆասադներ) Ճակատներ (Ֆասադներ) Ճակատներ (Ֆասադներ)

 

Facades, Alumil M2 Solar Linear ճակատային համակարգ

Фасады, фасадная система Alumil M2 Solar Linear

Համակարգի տեխնիկական առանձնահատկությունները հիմնված են M1 համակարգի տեխնիկական առանձնահատկությունների վրա, սակայն համալրված են մի շարք նոր հնարավորություններով.

  • Համակարգը հնարավորություն է տալիս ընդգծել շինության հորիզոնական կամ ուղղահայաց ուրվագծերը: Նման արդյունավետության կարելի է հասնել հատուկ բազմերանգ դեկորատիվ կարգաբերումների շնորհիվ,
  • Միացումների հերմետիկության  կարելի է հասնել հատուկ EPDM ռեզինե խցվածքների և սիլիկոնի շնորհիվ,
  • Ֆասադում ներկառուցված պատուհանները փակ վիճակում չեն տարբերվում ֆասադի համր հատվածներից:

 

Facades, M3 Solar Semi Structural ճակատային համակարգ

Facades, M3 Solar Semi Structural Facade System

Կառուցվածքային կասետներով ժամանակակից ճակատային համակարգ:
Կասետների միջև գտնվող տարածությունը 16մմ է: Համակարգն ունի հետևյալ առաձնահատկությունները.

  • Ճակատային համակարգն իրենից ներկայացնում է հոդակապած կառուցվածք, գործնականորեն ենթակա չէ դեֆորմացման` սեյսմիկ բեռնվածքի կամ հողմաբեռնվածքների արդյունքում:
  • Պրոֆիլների լայն տեսականին ապահովում է ցանկացած շինության համակարգի հիանալի մոնտաժում, միևնույն ժամանակ հնարավորություն տալով ստեղծել շառավղային ֆասադներ:
  • Համակարգի ամուր սյուներն ու ձողերը կիրառվում են բարձրահարկ շինությունների նախագծման համար
  • Յուրաքանչյուր լիցք ընգրկում է 15մմ-ց շրջանակ, նպաստելով դրա ամրացմանն ու առավելագույն ապահովությանը
  • Ներկառուցված պատուհանները կազմում են ֆասադի համր հատվածների անալոգը և կարող են բացվել դրսից
  • Համակարգի անջրանցիկությունն ու անօդանցիկությունը ձեռք է բերվում EPDM երեք-կոնտուրային խցվածքի և հատուկ ջրահեռացման համակարգի առկայության  շնորհիվ
  • Կասետների լիցքը` 6-ից մինչև 32մմ:
  • Պոլիամիդե, ապակեթելքով ամրացված ջերմակամուրջն ապահովում է ջերմամեկուսացում,: Ջերմակամուրջի լայնությունը կազմում է 14մմ:

 

Facades, M4 Solar Structural ճակատային համակարգ

Facades, M4 Solar Structural Facade SystemՏվյալ համակարգում օգտագործվում են նույն պրոֆիլներն ինչ M3-ում: Հիմնականը կայանում է նրանում, որ դրսից կառուցվածքային կասետների ալյումինները տեսանելի չեն, ուստի ստեղծում են ապակե պատի էֆֆեկտ: Համակարգն ունի հետևյալ առանձնահատկությունները.

Լիցքն ամրացվում է շրջանակին հատուկ սիլիկոնե կոմպոզիտի (Dow Corning structural silicone)  միջոցով և պահպանվում է շրջանակի ստորին հատվածով:
Համակարգն ունի ջերմաներդիրներով պրոֆիլներ, որոնք բարձրացնում են ջերմային դիմադրողականությունը:

 

Facades, Alumil M5 Solar Eсо ճակատային համակարգ

Facades, Alumil M5 Solar Eсо Facade SystemՀամակարգի արտաքին տեսքն ու տեխնիկական հնարավորություննրը նման են МЗ Solar Semi Structural կամ МЗ Solar Structural համակարգներին: Համակարգն ունի հետևյալ առանձնահատկությունները.

Համակարգն այնպես է ստեղծված, որ ներքին և արտաքին ապակեպատվածքի հեռավորությունը կազմում է 10սմ, որտեղ տեղի է ունենում օդի շրջանառություն: Այսպիսով ապահովվում է բարձր աստիճանի ջերմամեկուսացում (К-0,4) և ձայնամեկուսացում (54 дБ.), իսկ մաքրման համակարգը հնարավորություն է տալիս տեղադրել ֆոտոէլեմենտներ:
Սա ճակատային ապակեպատվածքի եզակի էկոլոգիական համակարգներից մեկն է` համաշխարհային շուկայում:

 

Facades, Alumil M50 Solar Standard Plus ճակատային համակարգ

Facades, Alumil M50 Solar Standard Plus Facade system

M50 Solar Standard Plus- М50 համակարգը նախատեսված է շինությունների համար`թեթև, կախովի պատերի պարիսպների արտադրության, ինչպես նաև կախովի լուսաթափանց կառուցվածքների համար` մինչև 10i շրջադարձային անկյունով: Կրող կառուցվածքի կազմում ընդգրկված են ուղղահայաց /սյուներ/ և հորիզոնական /ձողեր/ տարրեր` 50մմ տեսանելի լայնությամբ: Սյուների և ձողերի կցումն իրականցվում է «ձող-ձողի վրա» համակարգով, այսինքն, ձողերի կցվանք` առանց ֆրեզման և սյան մեջ ակոսելու: Նման մոտեցումը թույլ է տալիս կիրառել միանման պրոֆիլներ` սյուներ և ձողեր պատրաստելու համար, որը, թափոնների քանակի կրճատման հաշվին`զգալիորեն տնտեսում է նյութերը: Ջրահեռացման հուսալիությունն իրականցվում է ձողի վրա տեղադրված հատուկ պոլիամիդե կարգաբերման շնորհիվ: Կախված օբյեկտի կառուցվածքից և պարսպող կառուցվածքների վրա բեռնվածքի ազդեցությունից, նախագծողին հնարավորություն է ընձեռվում ընտրություն կատարել անհրաժեշտ կրող տարրերի միջև, ելենելով այս ամենից, M50 շարքում նախատեսված է սյուների լայն ընտրանի Iх -ից 20,8 մինչև 433 4 սմ իներցիայի պահերով, չափազանց մեծ բեռնվածքների ժամանակ բոլոր սյուները կարող են հզորացվել կառուցվածքների համար նախատեսված հատուկ ներկառուցվող սյուներով, պրոֆիլներով: M50 շարքում նախատեսված է Фасады, фасадная система Alumil M50 Solar Standard Plusապակե-պակետի ծալվածքի հատվածում կուտակված խոնավության և հողմահարման հեռացման հնարավորություն:

Համակարգի լուծումները թույլ են տալիս կառուցել կոնդեսատորի հեռացման երկու մակարդակով ֆասադներ: Այս շարքն ունի մոնտաժային սյուների կոմպլեկտ, որոնք մոնտաժում են շինության պարսպապատ կառուցվածքը` նախապես հավաքված տարրերի միջոցով: ֆասադների կառուցվածքում հնարավոր է տեղադրել տարբեր բացման տեսակների պատուհաններ և դռներ: Ֆասադների ներկառուցումն իրականացվում է հատուկ ադապտորի միջոցով: Ձողի վրա տեղադրված հատուկ պոլիամիդե կարգաբերման առկայությունն ու 'HI' մոդելի լրացուցիչ ջերմաներդիրներն ապահովվում են ջերմա և ձայնամեկուսացման բարձր ցուցանիշներ

Շահագործման հատկանիշները`

  • Լիցքի հաստությունը - 4-42մմ
  • Ջերմափոխանցման դիմադրություն
  • Առանց HI մոդելի ջերմաներդիրների օգտագործման
  • HI մոդելի ջերմաներդիրների օգտագործմամբ
  • Ձայնամեկուսացում - 49 dB.
  • Շրջանակների նյութերի խումբ – 1.0

 

Facades, Alumil M6 Solar Stabdard Alutherm ճակատային համակարգ

Фасады, фасадная система Alumil M6 Solar Stabdard Alutherm|M6 Solar Standard Alutherm – Դասական սյունա-ձողային ճակատային համակարգ. 55մմ լայնության արտաքին կտուրներով: Տվյալ համակարգը կարող է օգտագործվել ձմեռային այգիների, զենիթային երդիկների, գմբեթների, ատրիումների և այլ բարդ ճարտարապետական կառուցվածքների նախագծման համար: 24մմ լայնությամբ պոլիամիդե ջերմակամուրջը ապհովում է համակարգի ջերմամեկուսացումն, ըստ Խումբ 2.1 (DIN 4108) դասակարգման: Համակարգի մեծ չափի սյուներն ու ձողերը հնարավորություն են ստեղծում նախագծել մեծ անջատման ճակատներ: Ջերմակամուրջների խցվածքների, ճեղքակալների և լայնիչների համատեղությունը թույլ է տալիս ֆասադներում տեղադրել 24-50մմ լայնությամբ լիցքային տարրեր: M6 համակարգում   մշակվել են հատուկ բացովի պատուհանների տեսակներ:  Դրանք, այսպես կոչված ‘թաքնված’ պատուհաններն են, որոնց փեղկերն ու շրջանակները տեսանելի չեն: Համեմատած այլ նմանատիպ սյունաձողային համակարգերի, ձողի հանգույցը կցվում է սյան հետ` ֆասադի հավաքման պարզ մեխանիզմի միջոցով:

Համակարգն արտոնագրված է գերմանական IFT Rosenheim հաստատության կողմից, այն դասվում է բարձր դասակարգման շարքերում, համաձայն թեսթավորման արդյունքների (հողմաբեռնվածքի, անօդանցիկության, անջրանցիկության, մեխանիկական բեռնվածքի,ջերմամեկուսացման):

English Version Russian Version


Մեր գործընկերները և առաքիչները

Մեր պարգևները

Ինչպես կապվել մեզ հետ


Գրեք մեզ
(նորույթ)


 


Եվրոստանի մյուս կայքէջերը

Թերմոապակի
Termoapaki

Եվրոստան Տուրիզմ
Eurostan Tourism

Լույս.Քոմ
LuysCom