Ավտոտնակային դարպասներ


Ավտոտնակային դարպասներ

Սեկցիոն դարպասները հիմնականում օգտագործվում են ավտոտնակներ մուտք գործելու սարքվածքի համար, որի պատճառով դրանց շատ հաճախ անվանում են ավտոտնակային դարպասներ:

Ավտոտնակային դարպասները նաև օգտագործվում են պահեստների տարածքների, տների և առաձնատների, ավտոնորոգման կայանների, արտադրական շենքերի, խանութների և այլ շինությունների պաշտպանման և հարմարությունների համար:Դարպասների բարձրացման ձևը թույլ է տալիս տարածք խնայել ինչպես կառույցի ներսում, այնպես էլ նրանից դուրս, ինչպես նաև թեթևացնում է ավտոտնակի առաջամասի մաքրման պահանջները, ինչը շատ հարմար է ձմռանը: Դարպասները ապահովում են շենքերի գերազանց ջերմամեկուսացում, քանզի վահանները կազմված են ջերմամեկուսացնող սենդվիչ-պանելներից, ինչպես նաև խցվածքի առկայության հաշվին` ներսից վահանների և պատերի կիպության շնորհիվ:

Ավտոտնակային դարպասների առավելությունները`

  • համապատասխանում են անվտանգության չափանիշների բարձր պահանջներին
  • օժտված են ավտոմատ սարքավորման և կառուցվածքի բարձր հուսալիությամբ
  • պարզ են շահագործման մեջ
  • շարժվում են թեթև
  • ունեն աղմուկի ցածր մակարդակ
  • երկար դիմակայում են մթնոլորտային ազդեցության դեմ

Դարպասները կարելի է օգտագործել մեխանիկական տարբերակով, առանց շարժաբերի: Այս դեպքում ավտոտնակ կարելի է մտնել լրացուցիչ մուտքից, բացել ներքին նիգը (засов) և բարձրացնել դարպասները: Պարզ է ու հուսալի, դրսից դարպասներով ավտոտնակ ներթափանցելը բացառվում է: Ավտոտնակային սեկցիոն դարպասները, սարքավորված են էլեկտրական շարժաբերով և հեռակառավարմամբ, հեշտությամբ և հարմարավետ բացվում են ավտոմեքենայից, ստեղծելով լրացուցիչ հարմարավետություն և մուտքի ապահովության հսկաման համակարգ:

Ավտոտնակային դարպասներ Ավտոտնակային դարպասներ Ավտոտնակային դարպասներ
Ավտոտնակային դարպասներ Ավտոտնակային դարպասներ Ավտոտնակային դարպասներ
English Version Russian Version


Մեր գործընկերները և առաքիչները

Մեր պարգևները

Ինչպես կապվել մեզ հետ


Գրեք մեզ
(նորույթ)


 


Եվրոստանի մյուս կայքէջերը

Թերմոապակի
Termoapaki

Եվրոստան Տուրիզմ
Eurostan Tourism

Լույս.Քոմ
LuysCom