Շերտավարագույրներ


Ալյումինե Շերտավարագույրներ

Aluminum  JalousieՀորիզոնական շերտավարագույրները համարվում են օպտիմալ լուսապաշտպանական համակարգներ, որոնք թույլ են տալիս առավելագույնս պաշտպանվել արևի ուղիղ ճառագայթներից և կարգավորել բնական լույսի թափանցումը լամելային մեխանիզմի միջոցով և օրվա մութ ժամերին պաշտպանել տարածքը` դրսի դիտումներից: Հորիզոնական շերտավարագույրները լավագույն լուծումն են համարվում ոչ միայն գրասենայկներում տեղադրված համակարգիչների մոնիտորների և հեռուստացույցների էկրանների փայլքի խնդրի համար, այլև առանձնատների, որտեղ ձգտում կա հասնել ինտերիերի նրբագեղ և ժամանականկց լուծումների:

«Եվրոստան Ույուտ» ընկերությունն առաջարկում է ալյումինե հորիզոնական շերտավարագույրների լայն տեսականի` ցանկացած ձևի, չափի և տեսակի պատուհանների համար: Լայն գունային երանգները, դիզայնը, տարբեր կառավարման մեխանիզմները /ներառյալ էլեկտրոհաղորդիչ և հեռակառավարման վահանակաները/ հնարավոր են դարձնում  բավարարել ամենախստապահանջ հաճախորդին: Տեղադրված մեխանիզմի շնորհիվ կարելի է կառավարել շերտավարագույրների բարձրությունը. ինչպես նաև լամելների շրջադարձային անկյունը, որոնք ապահովում են լույսի թափանցման փոփոխությունները տարածքում: Շերտավարագույրների լամելները պատրաստվում են գերդիմացկուն գունավոր վինիլային ծածկույթով պատված ալյումինե ժապավենից:

 

Պաշտպանական Շերտավարագույրներ

Protective JalousieՊաշտպանական շերտավարագույրները հուսալի և էսթետիկ միջոց են Ձեր պատուհանների, դռների, պատշգամբների, ավտոտնակների, կրպակների և խանութների ցուցափեղկերի կոտրվելու, անծանոթ հայացքից, վանդալիզմից և արևային ճառագայթումից պաշտպանելու դեմ: Protective JalousieՊաշտպանական շերտավարագույրները պատրաստված են ալյումինից, ուստի չեն ենթարկվում քայքայման: Դեռ շատ երկար տարիներ կծառայեն Ձեզ պաշտպանական շերտավարագույրները, քանի-որ ծածկված են հուսալի պոլիմերով, որը պաշտպանում է շրջակա միջավայրի ագրեսիվ ազդեցություններից: Ի տարբերություն այլ սովորական փեղկերի և ճաղերի պաշտպանական շերտավարագույրներն ունեն հետևյալ ֆունկցիաների համադրությունը.

  • Պաշտպանական (դիմացկունություն լույսի թափանցման, կոտրվելու, փոշու դեմ և ջերմամեկուսացում)
  • Դեկորատիվ (չի վատթարացնում պատուհանատեղերի և դռնատեղերի արտաքին տեսքը և ընդհանուր առմամբ, համահունչ են ժամանկակից շինությունների ճարտարապետական ոճերի հետ)
  • Ձայնամեկուսացում (խլացնում է դրսից ներս մտնող աղմուկը, դրանով իսկ բարձացնելով բնակելի կամ գրասենյակային տարածքների հարմարավետությունը):

 

Պտտվող Փեղկերի Տեսակները

Հնարավոր է Պտտվող Փեղկերի Կառավարման Տարբեր Տեսակներ

  • Ձեռքով
  • Հեռակառավարման վահանակով
  • Խառը

Պտտվող փեղկերի գլանը (Вал) կառավարվում է ձեռքով (ժապավենի, պարանի կամ բռնակի միջոցով) Կիսաավտոմատ (զսպանակով) կամ ավտոմատ (էլեկտրական հաղորդիչով):

Անվտանգ էլեկտրական կառավարումը հնարավորություն է ընձեռում պտտվող փեղկերը բարձրացնել/իջեցնել ձեռքի վթարային կառավարվող վահանակով, եթե անգամ բացակայում է լարումը: Պտտվող փեղկերի ավտոմատացման և դարսվող դարպասների համար օգտագործվում են էլեկտրական շարժիչներ: Ամբողջ ավտոմատացումը կարելի է համադրել ողջ համակարգի կառավարման հետ:

English Version Russian Version


Մեր գործընկերները և առաքիչները

Մեր պարգևները

Ինչպես կապվել մեզ հետ


Գրեք մեզ
(նորույթ)


 


Եվրոստանի մյուս կայքէջերը

Թերմոապակի
Termoapaki

Եվրոստան Տուրիզմ
Eurostan Tourism

Լույս.Քոմ
LuysCom