Ապակյա Կառուցվածքներ


Ապակյա Կառուցվածքներ Ապակյա Կառուցվածքներ Ապակյա Կառուցվածքներ

Ապակե Դռներ

Ապակյա ԿառուցվածքներԱպակե դռներն ապահովում են ոչ միայն ապակե միջնապատերում, այլև համր անթափանցիկ միջնապատերում կամ բաց պատերում գտնվող կառուցվածքների թափանցիկություն:

Ապակե դռներն աչքի համար ստեղծում են առևտրական համալիրների, խանութների, առևտրական տարածքների, կաբինետների, նիստերի դահլիճների, սրահների և գրասենյակների կամ ցուցահանդեսների համալիրների տարածական ընդարձակություն: Բացի այդ, ապակե դռներն օժտված լինելով բավականին լավ ձայնամեկուսացնող հատկությամբ, ապահովում են լույսի ներս թափանցումը, որը շատ հաճախ մեծ դեր է խաղում գրասենյակային և առևտրական տարածքների կազմակերպման գործում: Ի լրումն դրա, ապակու թափանցիկության աստիճանը վերահսկելու համար, դռները կարող են Ապակյա Կառուցվածքներամբողջապես կամ մասնակիորեն պատված լինել թաղանթով:

 Բացի այդ, ապակին կարող է պարունակել դեկորատիվ մշակման տարրեր, որոնք հնարավորություն են ընձեռում փակցնել ընկերության լոգոներ, նախշեր, խորհրդանիշներ, պատկերներ, տեքստեր: Ապակե դռների նախագծման ընթացքում, ապակու մշակումը հնարավորություն է ընձեռում ստեղծել նրբաճաշակ գեղարվեստական, հատկանշական, ինչպես նաև թափանցիկության և ապահովության պահանջներին  համապատասխան ապակե դռներ:

Ապակե Դռների Օժանդակ Պարագաներ (Ֆուրնիտուր)

Ապակյա ԿառուցվածքներԱպակյա ԿառուցվածքներԱպակե դռների օժանդակ պարագաներն ավանդապես զբաղեցնում են առանձնահատուկ, պատվավոր տեղ այլ «երկաթակուռ իրերի» միջև: Չնայած իրենց փոքր չափսերի` ֆուրնիտուրի դետալները պետք է հնարավորինս կանգունակ լինեն չափազանց ծանրաքաշ իրերի ներքո:

Ֆուրնիտուրի դիզայնի ընթացքում, մաքուր մետաղի զանազան ֆակտուրաների` փայլատային կամ առանաց հայելափայլ ողորկման չժանգոտվող մետաղի և ալյումինի կիրառումը լայն տարածում է գտել Ճարտարապետների գործունեության մեջ: Կիրառվում են նաև անոդային (ոսկու նմանակմամբ) երանգավորված կամ արույրե /լատուն/ ֆուրնիտուրի դետալներ, եթե դա ներդաշնակ է շրջակա ինտերիերի գունային երանգների հետ:

Ընդհանուր առմամբ, ապակու վրա ֆուրնիտուրի կցման նոր գաղափարը ընդգծում է ապակե կառուցվածքի թափանցիկությունը, չժանգոտվող բաձրորակ մետաղից նախագծված ֆուրնիտուրները բացում են ապակե դռների և միջնապատերի գեղեցկության նոր սահմաններ: Չժանգոտվող մետաղից պատրաստված ֆուրնիտուրները կիրառվում են հետևյալ կոփված ապակե կառուցվածքների համար.

  • Ճոճանակավոր և երկփեղկ դռներ
  • Հետգցովի(հետգլորովի) դռներ
  • Ապակե միջնապատեր (ապակու համակցումը` ցանկացած անկյան տակ)
  • Պատերին ամրացված ապակե պանելներ

Ապակիների կոփման, փափկեցման, ձևավորման, փորագրման... վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարող էք ստանալ «Եվրոստան Թերմոապակի» կայքէջից:

English Version Russian Version


Մեր գործընկերները և առաքիչները

Մեր պարգևները

Ինչպես կապվել մեզ հետ


Գրեք մեզ
(նորույթ)


 


Եվրոստանի մյուս կայքէջերը

Թերմոապակի
Termoapaki

Եվրոստան Տուրիզմ
Eurostan Tourism

Լույս.Քոմ
LuysCom